Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

«Մինչ այս պահը ժողովուրդից թաքցրած ոչ մի բան չկա». Տավուշի մարզպետ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

122
Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ., 20:06
«Մինչ այս պահը ժողովուրդից թաքցրած ոչ մի բան չկա». Տավուշի մարզպետ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

«Մենք դեռ չենք հասել այն կետին, որպեսզի հասկանանք՝ էդ սահմանագծումից այս ու այն կողմ ինչ է ընկնում, ինչը չի ընկնում, որ գանք ձեզ ասենք՝ ժողովուրդ ջան, էս հատվածն ա ընկնում, էս հատվածը չի ընկնում»,- Կիրանցի մոտ ճանապարհը փակած քաղաքացիների հետ բանակցությունների ժամանակ հայտարարեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:

Ի պատասխան հնչեց հարց. «Բա որ չեք հասել էդ կետին, ինչո՞ւ եք ականազերծում»: Տրամաբանական հարցին մարզպետը պատասխան չտվեց, փոխարենն այլ հայտարարություն արավ. «Մինչ այս պահը ժողովուրդից թաքցրած ոչ մի բան չկա: Մինչև առ այս պահը»: Ի պատասխան հնչեցին բացականչություններ՝ «հերթական սուտը, հերթական սուտը»:

Հիշեցնենք, որ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ընտանեկան քավորն է, պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայրը:

«Մինչ այս պահը ժողովուրդից թաքցրած ոչ մի բան չկա». Տավուշի մարզպետ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ