Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

«Համացանցում տարածվող լուրերը նպատակ ունեն խոչընդոտելու համաժողովրդական շարժմանը». Կիրանցի բնակիչ

281
Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ., 20:06
«Համացանցում տարածվող լուրերը նպատակ ունեն խոչընդոտելու համաժողովրդական շարժմանը». Կիրանցի բնակիչ

«Համացանցում տարածվող լուրերը նպատակ ունեն խոչընդոտելու համաժողովրդական շարժմանը: Որպեսզի ասեն՝ տեսեք, մենք գործընթացն ավարտում ենք»,- լրագրող Անի Գևորգյանի հետ զրույցում նշեց Կիրանց գյուղի բնակիչներից մեկը:

«Եկել հասել ենք մի վիճակի, որ, ինչպես ասում են՝ Աստված է՛լ բեթարից ազատի»,- իրավիճակը նկարագրեց մեկ այլ գյուղացի:

Նշենք, որ իշխանամետ լրատվականներն այսօր լուրեր տարածեցին, թե Կիրանցի վարչական ղեկավարը շնորհակալություն է հայտնել սահմանազատման համար և նշել, որ ամեն ինչ ճիշտ է ընթանում: Վարչական ղեկավարն այս ամենը համարել էր կոնտեքստից կտրված տեղեկություններ: