«Ինչ փոխվեց մի քանի րոպեում, որ ձեր տրամադրությունն էլ փոխվեց». հարց` Կիրանցի գյուղապետին
«Ասեմ հետևյալն՝ այսօր սահմանազատումը Կիրանցում չի ավարտվել, և ես իմ այսօրվա խոսքում էլ նշեցի, որ ամենամեծ վտանգն այս կամրջի հատվածում է: Մարդիկ թող հասկանան, կիրանցեցիները չեն ասում՝ շատ լավ ա, մինչև հիմա ինչ արել են, համապատասխանեցվում է ճիշտ սահմանին»,- լրագրող Անի Գևորգյանի հարցերին պատասխանեց Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը: Լրագրողը կրկին հարցրեց. «Դուք գնացիք վերև, որտեղ, ըստ ձեզ, 100 հոգի կային, որտեղ մեզ չէին թողնում: Ի՞նչ փոխվեց այդ մի քանի րոպեում, որ ձեր տրամադրությունն էլ փոխվեց: Ո՞վ ձեզ ասաց, որ գործընթացը սառեցվում է»: Գյուղապետը խուսափեց ուղղակի պատասխանից. «Դե պարզ չի՞, որ սառեցվում է: Ժամանակավոր սառեցվել է: Ես ասել եմ, որ մեծագույն վտանգը դեռ առջևում է: Թաղ իմ խոսքերը կոնտեքստից չկտրեն... Ես ոչ մեկին էլ չեմ վստահում»,- ասաց Կիրանցի վարչական ղեկավարը՝ հավելելով, որ ավելին կխոսի տեսախցիկներից հեռու: |
ԱԱԾ գեներալը պնդում է, թե Կիրանցի հացատանն ընթրողն ինքն է եղել (տեսանյութ)
1517:36«Անինքնասեր նիկոլի ու նրա կուտոկի համար». Արամ Մանուկյան (տեսանյութ)
3617:24«Տեղեկությունները, ցավոք, հաստատվեցին»․ Գառնիկ Դանիելյան
5816:30«Հայ-ադրբեջանական «պայմանավորվածության» փոքրիկ օրինակ»․ Նաիրի Հոխիկյան
4616:24Բագրատ Սրբազանը հանդիպում է զինվորականների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5216:18«Հաջորդ կիրակի մեր կարևոր հանրահավաքն է լինելու»․ Բագրատ Սրբազան
5516:00