Երևան`   +16 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

«Անձամբ ճանաչում եմ Բագրատ Սրբազանին և վաղուց». Կարեն Մաթևոսյան

262
Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ., 02:06
«Անձամբ ճանաչում եմ Բագրատ Սրբազանին և վաղուց». Կարեն Մաթևոսյան

Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «Անձամբ ճանաչում եմ Բագրատ Սրբազանին և վաղուց։ Ազնիվ ու հայրենասեր մարդ է, հոգևոր-եկեղեցական ծառայության մեջ տարիների վաստակ ունեցող, նաև՝ գիր ու գրականություն նախընտրող (մի շարք գրքերի հեղինակ)։
Նկարում՝ Բագրատ Սրբազանը «Խորանաշատի Ավետարանով»։ Հետաքրքիր զուգադիպությամբ այս նշանավոր մատյանը գրվել է 1224 թվականին, փաստորեն՝ ուղիղ 800 տարի առաջ։ Իշխանուհի Վանենին այն նվիրել է «ի Խորանաշատայ Սուրբ Աստուածածնիս», որի վանահայրն էր ուսուցչապետ Վանական Վարդապետ Տավուշեցին։
«Խորանաշատի Ավետարանի» զորութամբ ու բարեխոսությամբ թող սեր, համերաշխություն և արժանապատիվ խաղաղություն տիրի Հայաստանում»։

Աղբյուրը`   Կարեն Մաթևոսյան