Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց

93
Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ., 16:54
Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց

«Արդար Հայաստան» կուսակցությունը բողոքի ակցիա է իրականացնում կառավարության շենքի դիմաց։ «Գործող իշխանությունը սպառել է իրեն, որևէ համակարգային ոլորտում չի կարողանում արդյունավետ կառավարում ապահովել։»,-ասաց կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։ Նա խոստացված խաղաղություն չի կանխատեսում։ «Ադրբեջանից եկող ազդակները ապացուցում են, որ նրանց ռազմավարական նպատակը Հայասատանի պետականության ոչնչացումն է։ Ինչ-որ բան զիջել՝ առանց որևէ սահմանադրական իրավասության, և Ադրբեջանից հումանիզմ ակնկալել՝ այս իշխանության հերթական մեծագույն սխալն է»,-ասաց Նորիկյանը՝ կոչ անելով ոտքի կանգնել ու պայքարել։

Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց