Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

«Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները». Վարազդատ Հարությունյան

117
Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ., 22:30
«Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները». Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ահազանգ.
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները: Հրաժարվում են առանց որևէ պատճառի և իրավական հիմքի վկայակոչման՝ հղում անելով պարեկային ծառայության ղեկավար Արթուր Խուդինյանի բանավոր ցուցմանը:
Խնդիրը համատարած է, որի մասին ահազանգել եմ ՄԻՊ-ին: ՄԻՊ-ն էլ իր հերթին բանավոր և գրավոր պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից:
Գտնում եմ, որ ոստիկանության այս վարքը նույնպես տեղավորվում է օրինական հավաքների խոչնդոտման հանցավոր (բառիս ամենաիրավական իմաստով) դրսևորման շրջանակներում»: