Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

«Վանեցյանն ա, բա ո՞վ ա»․ Փաշինյան

186
Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ., 14:18
«Վանեցյանն ա, բա ո՞վ ա»․ Փաշինյան

Վարչապետ Փաշինյանն ասուլիսի ժամանակ խոսեց նաև այն մասին, թե ովքեր են աջակցում սահմանազատման շուրջ ձևավորված դժգոհությունների գործընթացին․ «Օտար երկրներում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, որոնք, իմ ունեցած տեղեկատվությամբ, հավաքագրված են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, որը հայտնի է նրանով, որ իրեն ձայնագրել են և ձայնագրությունը հրապարակել․․․ Արթուր Վանեցյանի մասին եմ ասում: Եվ հիմա այդ մարդիկ հայրենիքի մասին են մտածում»,- նշեց վարչապետը՝ հավելելով նաև, որ հայտնի ձայնագրությունն ամբողջությամբ չի հրապարակվել «Յութուբ»-ում․ «Կարող ա պարզվի, որ էդ ձայնագրության մեջ եղել է խոսակցություն այն մասին, որ, լինելով ԱԱԾ տնօրեն և չունենալով թույլտվություն, բանակցում էր նախկին նախագահի փեսայի հետ՝ ԶՊՄԿ-ի մի մասը իր եղբոր անունով գրելու մասին»,- ասաց Փաշինյանը։

«Վանեցյանն ա, բա ո՞վ ա»․ Փաշինյան