«Ակնհայտ է, որ այսօր Ամենայն հայոց կաթողիկոսը Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում». Փաշինյան
«Ակնհայտ է, որ այսօր Ամենայն հայոց կաթողիկոսը Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դա շատ ակնհայտ բան է։ Իսկ ինչո՞ւ պիտի կաթողիկոսն առաջնորդի քաղաքական շարժում։ Հիմա պարզ է նաև այդ շարժման նպատակադրումը, քանի որ շարժման խոսնակը դրա մասին հայտարարել է։ Այդ շարժման նպատակը, ինչպես իրենք են ձևակերպում, նախորդ իշխանությանը ՀՀ-ում իշխանության բերելն է։ Այս սցենարը ներկայացվել էր 2021 թվականի ընտրություններից հետո։ «Հայաստան» դաշինքի ղեկավարն էր այդ սցենարը ներկայացրել, թե ոնց պետք է եկեղեցու միջոցով Հայաստանում իշխանափոխություն իրականացնել։ Ի՞նչ է նշանակում օրհնել, նշանակում է՝ առաջնորդել, որովհետև հոգևորականը չի կարող առանց Կաթողիկոսի թույլտվության և հանձնարարության քաղաքական տեքստ ասել։ Ակնհայտ է, որ այս գործընթացի առաջնորդն Ամենայն հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։ Հրապարակային հայտարարություններով դա ապացուցված փաստ է»,- ասաց Փաշինյանը։ |
«ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում»․ Տ․ Աբրահամյան
4516:48«Տավուշի ու Արարատի մարզերի հանձնումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը»․ Վ․ Գեղամյան
5515:48«Պետրոս Ղազարյա՛ն, կսպասեմ քեզ բերդում»․ Արմեն Աշոտյան
6915:36«Ալիևը հեռավոր Նոր Կալեդոնիայում էլ է կռվում մեր դեմ»․ Վահրամ Մարտիրոսյան
6815:24«Չպետք է թույլ տալ Լուկաշենկոյի մուտքը Հայաստան»․ Արսեն Խառատյան
7115:18Բագրատ Սրբազանն ամփոփում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքները (լուսանկար, տեսանյութ)
6814:06