Երևան`   +17 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

«44-օրյա պատերազմն անխուսափելի էր»․ վարչապետ

184
Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ., 14:00
«44-օրյա պատերազմն անխուսափելի էր»․ վարչապետ

2020 թվականի 44-օրյա պատերազմի անխուսափելիության մասին խոսելով՝ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իր 4 տարվա վերլուծությունները ցույց են տալիս, որ այն անխուսափելի էր․ «Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադրությունը 2018 թվականի դրությամբ փակուղային էր։ Ինչո՞վ էր այդ փակուղին արտահայտվում․ 2018թ․ առկա կետից առաջ գնալու համար պետք էր համաձայնել 7 շրջանների վերադարձին, ԼՂ՝ այն ժամանակ գոյություն ունեցող կարգավիճակի լուծարմանը, արձանագրմանը, որ ԼՂ-ն միայն հայերի կողմից կառավարվող կամ ինքնակառավարվող տարածք չէ, այլ՝ ինչքան հայերի, այնքան էլ ադրբեջանցիների կողմից է կառավարվում։ Այս ամենի արդյունքում պետք էր ստեղծել ԼՂ-ից հեռացած ադրբեջանցիների վերադարձի երաշխիքներ և անորոշ ժամկետով հետաձգել ԼՂ կարգավիճակի որոշումը։ Բայց նույնիսկ այս ամենը անելուց հետո պատերազմը շարունակում էր մնալ անխուսափելի»,-ասաց Փաշինյանը։