Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

Բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին

87
Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ., 17:48
Բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին, ում ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել Հրազդան-Երևան ճանապարհից, տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին։

«Ես իրենց հարցնում էի՝ եթե թուրքը ճանապարհը փակի, ի՞նչ եք անելու, ինձ բերման ենթարկեցին։ Ոչինչ, նյարդային մարդիկ են»,- լրագրողների հետ զրույցում նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ լարված իրավիճակ էր Հրազդան-Երևան ճանապարհին։ Ի նշան Տավուշից թշնամուն տարածքներ զիջելու դեմ բողոքի՝ քաղաքացիները փակել էին ճանապարհը։ Ոստիկանները, բիրտ ուժ գործադրելով, այնտեղից բերման ենթարկեցին մի քանի քաղաքացու, այդ թվում՝ Արթուր Խաչատրյանին,: