ՌԴ ԱԳՆ-ը զգուշացրել է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու հետևանքների մասին
![]() Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ չի մնա առանց Ռուսաստանի քաղաքական արձագանքի. այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Դիվանագետը պարզաբանել է, որ եթե Ֆինլանդիան միանա դաշինքին, ապա ռուսական կողմի գործողությունները չափված կլինեն, դրանք «էմոցիաներով» չեն ընդունվի։ «Հասկանալի է, որ այս փոփոխությունը չի կարող մնալ առանց քաղաքական արձագանքի - ասել է պաշտոնյան: Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը թշնամական մտադրություններ չունի Ֆինլանդիայի կամ Շվեդիայի նկատմամբ։ Միաժամանակ փոխնախարարը նշել է, որ այն երկրները, որոնք վերջերս են անդամակցել ՆԱՏՕ-ին, ամենաագրեսիվ քաղաքականությունն են վարում Ռուսաստանի նկատմամբ։ Գրուշկոյի խոսքով՝ Մոսկվան պատճառ չի տեսնում, որը կարող է դրդել Հելսինկիին նման «ռազմավարական շրջադարձի» և Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու։ |
«ՀԿ-ների հարցն պառնում է ազգային անվտանգությանը». Ստեփան Դանիելյան
2802:06«Նիկոլենք, 1994 թվականի նման, կկասեցնեն «Դաշնակցության» գործունեությունը». Կիվիրյան
4400:36«Պատմությունը հաճախ ուղղակի երկսայր սուր է»․ Վահրամ Աթանեսյան
3800:18Արթուր Գալեյանն ազատ արձակվեց (տեսանյութ)
44Երեկ, 23:51«Դավիթ Արղամանյանը ինքնաբացարկ հայտնեց Իգոր Խաչատուրովի գործով»․ փաստաբան
50Երեկ, 23:16«2 անչափահասի խոշտանգելու համար մեղավորները վաղ թե ուշ խստագույնս կպատժվեն»․ փաստաբան
53Երեկ, 22:48