«Իրավապահ համակարգը սադրիչներ ներմուծելու և բախումներ հրահրելու վրա է». Տիգրան Աբրահամյան
![]() ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Շիշը մարդկանց վրա նետող, լրագրողների մասնագիտական գործունեությունը կոպիտ խախտող, բերման ենթարկվողի վրա թքող, առհասարակ, քաղաքացիներին խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնողների նկատմամբ անմարդկային վերաբերմունք դրսևորող ոստիկանների վերաբերյալ պատկան մարմինները չեն շտապում որոշումներ կամ գնահատականներ հնչեցնել։ Ողջ իրավապահ համակարգը սադրիչներ ներմուծելու և բախումներ հրահրելու վրա է։ Մենք էլ մտածում էինք, թե ընդդիմության ակտիվ գործողությունների մեկնարկից առաջ, տարբեր ուժային կառույցներ ի՞նչ սադրանքների կամ բախումների վտանգի մասին էին խոսում։ Հիմա արդեն պարզ է՝ իշխանությունը որպես մահակ օգտագործում է իրավապահ համակարգին՝ ամեն գնով քաղաքացիների պայքարը կասեցնելու և սեփական իշխանությունը երկարացնելու համար։ Ընդ որում՝ կրկնում եմ՝ այս ճանապարհին, իշխանությունը գործադրվող այլանդակ միջոցներում սահմանափակում չի դրել»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
