Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 25-30 տարեկան տղամարդու դի

1503
Շաբաթ, 07 մայիսի, 2022 թ., 10:42
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 25-30 տարեկան տղամարդու դի

Այսօր՝ մայիսի 7-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները կամրջի տակ հայտնաբերել են 25-30 տարեկան տղամարդու դի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։