Պուտինը ներողություն է խնդրել Իսրայելի վարչապետից Լավրովի խոսքերի համար
![]() Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ հեռախոսազրույցի ժամանակ ներողություն է խնդրել արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ հրեաների և հակասեմիտիզմի մասին խոսքերի համար։ Այս մասին հայտնել են Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենեթի գրասենյակից։ «Նրանք (Պուտինն ու Բենեթը-խմբ.) քննարկել են նաև Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի խոսքերը։ Վարչապետն ընդունել է նախագահ Պուտինի ներողությունը Լավրովի խոսքերի համար և շնորհակալություն հայտնել հրեա ժողովրդի և Հոլոքոստի հիշատակի նկատմամբ իր վերաբերմունքը հստակեցնելու համար։ Որոշ ժամանակ առաջ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՌԴ նախագահի և Իսրայելի վարչապետի հեռախոսազրույցների մասին, սակայն ՌԴ նախագահիանունից ներողություն հայտնելու մասին ոչինչ ասված չէր: Նշենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, թե Ադոլֆ Հիտլերը հրեական արմատներ ուներ։ Իտալական «Rete 4» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նացիստական Գերմանիայի ֆյուրերի՝ նաև հրեական արյան մասին Լավրովն ակնարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսու հետ համեմատելու ենթատեքստում։ Լրագրողի հարցին, թե Ռուսաստանը ինչպե՞ս կարող է Ռուսաստանը խոսել «դենացիֆիկացայի» մասին, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրեա է, Լավրովը պատասխանել է․ «Երբ նա ասում է՝ ի՞նչ նացիզմ կարող է լինել, եթե ես հրեա եմ, ապա կարծում եմ՝ Հիտլերը նույնպես հրեական ծագում ուներ, ուստի դա ոչինչ չի նշանակում։ Իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենամոլի հակասեմականները, որպես կանոն, հրեաներ են»։ |

«Իրանի նախագահի հետ հանդիպումը նախաձեռնվել է, որպեսզի աղաղակող չլինի դիսբալանսը». Հակոբ Բադալյան
10803:00
«Ալեն Սիմոնյանն իր վրա պատասխանատվություն է վերցնում». Դերենիկ Մալխասյան
14201:36
«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
12400:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
15900:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
162Երեկ, 22:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
136Երեկ, 20:18
