iPhone 14 Pro-ն հագեցած կլինի ավելի երկարացված էկրանով
![]() iPhone 14 սմարթֆոնների շարքի դիմային վահանակների լուսանկարը, որը հրապարակել է Weibo-ն, թույլ է տալիս պատկերացնել, որ մոդելները էկրանի տարբեր հարաբերակցություններ կստանան։ Նշվում է, որ ներկայիս Apple սմարթֆոնները պատրաստված են 19,5:9 հարաբերակցությամբ, մինչդեռ iPhone 14-ը կստանա ավելի երկարաձգված կորպուս և 20:9 հարաբերակցությամբ էկրան: Ավելի վաղ 9to5mac-ի արտահոսքը iPhone 14-ի մասին հայտնել էր, որ սմարթֆոնները կունենան նույն էկրանի լուծաչափ, ինչ ներկայիս iPhone 13-ը, սակայն առաջատար iPhone 14 Pro-ի և Pro Max-ի էկրանը կարող է ավելի երկարանալ: Apple-ի ինժեներների այս որոշման պատճառը կարող է լինել այսpես կոչված «խոպոպները» էկրանի կտրվածքով փոխարինելը։ Սպասվում է, որ iPhone 14 շարքը կներառի չորս սմարթֆոն՝ 14, 14 Max, 14 Pro և 14 Pro Max: Բազմաթիվ ինսայդերների կարծիքով՝ Apple-ը կհրաժարվի iPhone mini-ի արտադրությունից։ Նոր ապրանքները պետք է ներկայացվեն 2022 թվականի աշնանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ iPhone-ի երեք մոդելներ չեն ստանա iOS 16։ |

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվեց Ֆրենսիս Հալզենին՝ IceCube նեյտրինոների աստղադիտարանի ստեղծմանն ունեցած ներդրման համար
56506.10.2026, 19:12
Հնագետները էտրուսկների դամբարանում ոսկի, սպասք և կառքի մասեր են հայտնաբերել
68404.10.2026, 17:00
Հնագետները առաջին կին փարավոնի իշխանության նոր ապացույցներ են հայտնաբերել
39104.10.2026, 15:54
Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
72729.09.2026, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
31429.09.2026, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
75028.09.2026, 22:55

