Բայդենը 33 միլիարդ դոլար է կխնդրի Ուկրաինային օգնելու համար
![]() ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Քոնգրեսից 33 միլիարդ դոլարի մարդասիրական և ռազմական օգնություն կխնդրի Ուկրաինայի համար, հայտնում է CNBC-ն՝ վկայակոչելով վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Զեկույցի համաձայն՝ 20,4 միլիարդ դոլար պետք է ծախսվի Ուկրաինային անվտանգության ու ռազմական օգնության, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ համագործակցությամբ եվրոպական անվտանգության ամրապնդմանն ուղղված ԱՄՆ ջանքերի ֆինանսավորման համար։ 8,5 միլիարդ դոլարը կուղղվի Ուկրաինայի տնտեսությանն աջակցելուն, 3 միլիարդ դոլարը՝ մարդասիրական օգնությանը։ Զրուցակիցների խոսքով՝ խոսքը լրացուցիչ հրետանու, հակատանկային և զենիթային սպառազինությունների փոխանցման, քիբերանվտանգության բարելավման, հակաօդային պաշտպանության առաջադեմ համակարգերի, ականազերծման համակարգերի մասին է։ Ակնկալվում է, որ Բայդենի խնդրանքը կարժանանա հանրապետականների և դեմոկրատների աջակցությունը, չնայած այն հանգամանքին, որ այն 9 ամսում Ուկրաինայի վրա ԱՄՆ-ի ընդհանուր ծախսերը կհասցնի 39 միլիարդ դոլարի։ |

«Իրանի նախագահի հետ հանդիպումը նախաձեռնվել է, որպեսզի աղաղակող չլինի դիսբալանսը». Հակոբ Բադալյան
10803:00
«Ալեն Սիմոնյանն իր վրա պատասխանատվություն է վերցնում». Դերենիկ Մալխասյան
14201:36
«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
12400:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
15900:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
162Երեկ, 22:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
136Երեկ, 20:18
