Ղրղզստանը դեմ է երկրում ռուսական կենսաբանական լաբորատորիայի տեղակայմանը
![]() Ղրղզստանի առողջապահության նախարարությունը դեմ է արտահայտվել երկրում երրորդ մակարդակի (BSL-3) կենսաբանական լաբորատորիայի ստեղծմանը։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում։ Հարցը քննարկվել է Առևտրի, տնտեսական, գիտական, տեխնիկական և հումանիտար համագործակցության միջկառավարական ղրղզական-ռուսական հանձնաժողովի նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել ապրիլի 14-ին։ Ռուսաստանը և Ղրղզստանը կուժեղացնեն համագործակցությունն ինֆեկցիոն հիվանդությունների համատեղ ուսումնասիրության ուղղությամբ «միջազգային զարգացմանը նպաստող ռուսական նախաձեռնությունների շրջանակում», ասվում է Ղրղզստանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) կենսաբժշկական հետազոտությունները դասակարգում են վտանգի մակարդակների մեկից մինչև չորս (կենսաանվտանգության մակարդակ, BSL-1 - BSL-4): Կախված այն նյութերի վտանգավորության աստիճանից, որոնց հետ աշխատում են գիտնականները, տարբերվում են գլոբալ պահանջները, որոնք վերաբերում են լաբորատորիաների սարքավորմանը և նրանց աշխատակիցներին պաշտպանելուն։ BSL-3 հապավումը նշանակում է կենսաանվտանգության մակարդակ 3: ԱՀԿ-ի սահմանման համաձայն՝ դրանք մեկուսացված լաբորատորիաներ են, որտեղ նրանք աշխատում են տեղական կամ էկզոտիկ վիրուսային ագենտների հետ, որոնք կարող են լուրջ հիվանդություններ առաջացնել, այդ թվում՝ օդակաթիլային ճանապարհով տարածման վտանգի պատճառով: Նման հաստատություններում աշխատելու համար լաբորատոր անձնակազմը պետք է հատուկ պատրաստվածություն ունենա: |

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվեց Ֆրենսիս Հալզենին՝ IceCube նեյտրինոների աստղադիտարանի ստեղծմանն ունեցած ներդրման համար
56506.10.2026, 19:12
Հնագետները էտրուսկների դամբարանում ոսկի, սպասք և կառքի մասեր են հայտնաբերել
68404.10.2026, 17:00
Հնագետները առաջին կին փարավոնի իշխանության նոր ապացույցներ են հայտնաբերել
39104.10.2026, 15:54
Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
72729.09.2026, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
31429.09.2026, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
75028.09.2026, 22:55
