Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ.

Պեսկովը խոստովանել է՝ Ռուսաստանն զգալի կորուստներ է կրել Ուկրաինայում

820
Հինգշաբթի, 07 ապրիլի, 2022 թ., 22:30
Պեսկովը խոստովանել է՝ Ռուսաստանն զգալի կորուստներ է կրել Ուկրաինայում

Ռուսաստանը զգալի կորուստներ է կրել Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքում։ Այս մասին Sky News-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք զորքերի զգալի կորուստներ ունենք։ Եվ սա մեծ ողբերգություն է մեզ համար»,- ասել է նա։

Պեսկովը նաև անհամաձայնություն է հայտնել լրագրողի ձևակերպման հետ, ով հարցրել է, թե արդյոք այդ գործողությունը «նվաստացում է Ռուսաստանի համար»՝ հաշվի առնելով նման կորուստները։ «Ոչ, սա տեղի ունեցող իրադարձությունների թյուր ըմբռնում է»,- ասել է նախագահի խոսնակը։