Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ.

Մեկ ամսվա պաշարման ընթացքում Մարիուպոլում մահացել է 5000 մարդ

1031
Չորեքշաբթի, 06 ապրիլի, 2022 թ., 23:36
Մեկ ամսվա պաշարման ընթացքում Մարիուպոլում մահացել է 5000 մարդ

Նախնական տվյալներով՝ Մարիուպոլի շրջափակման մեկ ամսվա ընթացքում մահացել է 5000 մարդ, այդ թվում՝ շուրջ 210 երեխա, հայտարարել է քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն։

«Ռուսական ահաբեկչական ուժերը մի քանի ծանր ռումբեր են նետել մանկական հիվանդանոցի վրա, ավերել են քաղաքային թիվ 1 հիվանդանոցի շենքերից մեկը։ Գրեթե 50 մարդ ողջ-ողջ այրվել է: Ռմբակոծվել է Դրամատիկական թատրոնը, որտեղ այդ պահին գնդակոծությունից թաքնված է եղել ավելի քան 900 մարդ։ Սրանք Մարիուպոլի խաղաղ բնակչության միտումնավոր ոչնչացման ընդամենը մի քանի օրինակ են»,- ընդգծել է Բոյչենկոն։