Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ.

Ուկրաինայում ռուսական բանակի կորուստներն՝ ըստ Զելենսկիի

861
Չորեքշաբթի, 06 ապրիլի, 2022 թ., 22:24
Ուկրաինայում ռուսական բանակի կորուստներն՝ ըստ Զելենսկիի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ռուսական զորքերը ժամանակից շուտ արդարացրել են Ուկրաինայի տարածքում խաղաղ բնակիչների սպանությունը՝ խոսելով «դենազիֆիկացիայի» մասին։

Նրա խոսքով, պատերազմի սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 10 հազար ռուս զինվոր։

«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ նրանք պատրաստվում էին կործանել Ուկրաինան՝ անունը դնելով դենացիֆիկացիա։ Բայց ես նորից ուզում եմ ձեզ ասել, որ նրանք այսօր զոհվեցին, այս զինվորականները, ավելի քան 10 հազարը... Եթե դա էր մտադրությունը, ապա ես կարծում եմ, որ մեր զինվորականները դենազիֆիկացիա են արել»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։