Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ.

«Մեր զինվորներն ազատագրել են Մարիուպոլի վարչական շենքը և դրա վրա բարձրացրել ռուսական դրոշը». Քադիրով

1425
Հինգշաբթի, 24 մարտի, 2022 թ., 22:00
«Մեր զինվորներն ազատագրել են Մարիուպոլի վարչական շենքը և դրա վրա բարձրացրել ռուսական դրոշը». Քադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը պնդում է, որ իր մարտիկներն «ազատագրել են Մարիուպոլի վարչակազմի շենքը և դրա վրա բարձրացրել մեր դրոշը»։ Այս մասին Քադիրովը գրել է Telegram-ի իր ալիքում։

«Տղաները ռադիոկապով հայտնում են, որ ազատագրել են Մարիուպոլի վարչական շենքը և մեր դրոշը բարձրացրել դրա վրա։ Փրկված ավազակները… լքեցին իրենց դիրքերը, ինչպես արդեն ավանդական է դարձել նրանց համար, և կրնկակոխ փախան»,- գրել է Չեչնիայի ղեկավարը:

Քադիրովը հայտնել է նաև, որ քաղաքի տարբեր ուղղություններով շարժվում են այլ ստորաբաժանումներ և մաքրում այն։