Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ.

Ավտովթար Արարատի մարզում․ 6 տարեկան երեխան մահացել է

1407
Հինգշաբթի, 24 մարտի, 2022 թ., 10:06
Ավտովթար Արարատի մարզում․ 6 տարեկան երեխան մահացել է

Մարտի 24-ին՝ ժամը 03։15-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ Նիզամի-Սայաթ-Նովա գյուղերի խաչմերուկում, «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ. Գ., ծնված 1992թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրին գտնվող հուշաքարին և շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Ս. Հ-ն և Ա. Գ-ն (ծնված 1996թ․) հոսպիտալացվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ վարորդը հրաժարվել է բուժօգնությունից, Ա․ Գ-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ Ս․ Հ-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր։ Ուղևոր Ա. Գ-ն (ծնված 2016թ․) հոսպիտալացվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ․ վերջինը ճանապարհին մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին: