Սումիում էկոլոգիական աղետի վտանգ կա ռուս զինվորների՝ անթաղ մնացած դիերի պատճառով
![]() Ռուսները դեռ չեն հավաքում Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս զոհված իրենց զինվորների մարմինները։ Սա վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար, ասել է Սումիի ռազմական վարչակազմի առողջապահության վարչության տնօրենի պաշտոնակատար Անատոլի Կոտլյարը: «Մյուս կողմին դրանք պետք չեն, չեն տանում, մնում են մեզ մոտ և շատ մեծ վտանգ են ներկայացնում, առաջին հերթին՝ բնապահպանական։ Մարդու մարմինը քայքայվելիս դիակային թույն է արտազատում»,- բացատրել է նա: Կոտլյարը նշել է, որ միջազգային մարդասիրական իրավունքը ենթադրում է կենսաբանական նմուշներ վերցնելու անհրաժեշտություն, որպեսզի հետո ԴՆԹ-ով կատարվի նույնականացում: Նրա խոսքով, Սումիի շրջանի ոստիկանության բաժանմունքը դիերը պահելու համար պատվիրել է 10 սառնարան, սակայն երկաթուղու շրջափակման պատճառով դրանք դեռ չեն ուղարկվել։ Զոհված ռուս զինվորների մարմինները պահվում են պոլիէթիլենային տոպրակների մեջ։ «Մենք պետք է որոշենք, թե որտեղ են նրանք ժամանակավորապես թաղված, և հաղթանակից հետո մենք կնույնականացնենք նրանցից յուրաքանչյուրին և կվերադարձնենք նրանց ծնողներին»,- ասել է նա։ |

Նիդերլանդների վարչապետն ու նրա զուգընկերը շուտով ծնողներ կդառնան
71120.10.2026, 18:37
«Մանվել Գրիգորյանի գործը փակվեց անմեղությունն ապացուցող փաստերի հիմքով, պատկան մարմիններն ինչո՞ւ չեն հրապարակում այս փաստը». Դավիթ Ամալյան
17813.10.2026, 00:42
Հրապարակվել է տեսանյութ Flydubai ավիաընկերության ինքնաթիռից (տեսանյութ)
51930.09.2026, 21:19
Ուկրաինան կարող է օրինականացնել պո*նոարդյունաբերությունը հանուն հարկային եկամուտների. WSJ
88406.09.2026, 23:01
Ռուսաստանի դատարանը «Հետերոսեքսուալների և ԼԳԲՏ համայնքի հավասարության համար դաշինք»-ը ճանաչել է «ծայրահեղական»
77323.06.2026, 23:41
«Ինձ հայտնում են, որ եթե գնամ Ապարան, բռնաբարելու են». Լիա Սարգսյան (լուսանկար)
61618.05.2026, 01:12
