Երևան`   +15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2026 թ.

Տանիքների եզրերին կուտակված ձյունը և սառցալեզվակները կարող են վտանգ ներկայացնել անցորդների կյանքին. ԱԻՊԾ

677
Չորեքշաբթի, 23 մարտի, 2022 թ., 13:00
Տանիքների եզրերին կուտակված ձյունը և սառցալեզվակները կարող են վտանգ ներկայացնել անցորդների կյանքին. ԱԻՊԾ

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Առատ ձյան տեղումների պատճառով բնակելի շենքերի և բարձրահարկ շինությունների տանիքների եզրերին կուտակված ձյունը և սառցալեզվակները կարող են վտանգ ներկայացնել անցորդների կյանքին ու առողջությանը:

Ուստի հորդորում ենք՝

Անցանկալի երևույթներից խուսափելու համար՝ ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և ուշադիր լինել հատկապես երեխաների ու տարեցների նկատմամբ: Հնարավորության դեպքում տեղաշարժը կատարել անվտանգ հեռավորության վրա:

Հիշեք՝ ցանկացած անուշադրություն կարող է լուրջ հետևանքներ առաջացնել»: