Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ.

Պայթյուն-փլուզում՝ Երևանում. փլատակների տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի

611
Երկուշաբթի, 21 մարտի, 2022 թ., 10:12
Պայթյուն-փլուզում՝ Երևանում. փլատակների տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր փլուզում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 տանը տեղի է ունեցել պայթյուն, ինչից հետո՝ փլուզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տունն ամբողջովին փլուզված է, և փրկարարների որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: