Ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները. հայտարարություն
![]() Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ հայրենակիցներ, մարտի 8-ից ի վեր ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: Ուստի, պայմանավորվածության համաձայն՝ գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի, և Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա ժամ առաջ: Միևնույն ժամանակ, հորդորում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն և համոզվել, որ գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ ՊԱՏԱՀԱՐ տեղի չունենա: Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ Արցախի առջև ծառացած բոլոր հիմնախնդիրները կարող ենք հաղթահարել մեր միասնականության, վճռականության ու համբերության միջոցով»: Աղբյուրը` Արցախի տեղեկատվական շտաբ |

«Իրավապահ մարմիններից պահանջում ենք անհապաղ վերադառնալ օրինականության դաշտ»․ ՀՅԴ ԳՄ
100Երեկ, 13:06
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
97Երեկ, 11:36
Թերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը տուգանվել է
114Երեկ, 11:12
Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (տեսանյութ)
13721.07.2026, 16:12
Կամո Արեյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար
13621.07.2026, 15:36
Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15721.07.2026, 14:30
