Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Մոսկվան պետական ​​պարտքը կվճարի ռուբլով

888
Կիրակի, 13 մարտի, 2022 թ., 19:06
Մոսկվան պետական ​​պարտքը կվճարի ռուբլով

Ռուսաստանը չի պատրաստվում հրաժարվել պետական ​​պարտքով ստանձնած պարտավորությունների կատարումից, հայտարարել է ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը՝ մանրամասնելով, որ ՌԴ-ն պետական ​​պարտքը կվճարի ռուբլով, քանի դեռ Արևմուտքը չի չեղարկել երկրի ոսկեարժութային պահուստների սառեցումը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսական բանկերն այժմ բարդ իրավիճակում են հայտնվել նոր պատժամիջոցների պատճառով, ասել է Սիլուանովը, սակայն կապիտալի պահուստները թույլ են տալիս գործել նույնիսկ սահմանափակումների պայմաններում: «Երկրի ներսում բոլոր վճարումները կատարվում են և կշարունակեն կատարվել։ Սահմանափակումներ կլինեն օտարերկրյա գործընկերների հետ հաշվարկներում։ Բայց կարծում եմ, որ մեր վարկային կազմակերպությունները նույնիսկ այս պայմաններում կվերակազմակերպեն իրենց աշխատանքը»,- ասել է նա՝ հավելելով, որ պետությունն ամեն ինչ կանի բանկերին օգնելու համար։