«Արևմուտքը սառեցրել է Ռուսաստանի ոսկեարժութային պահուստների մոտ կեսը». Սիլուանով
![]() ԱՄՆ-ն և Եվրոպան արգելափակել են Ռուսաստանի ոսկեարժութային պահուստների մոտ կեսը։ Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման եթերում ասել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։ Ռուսաստանի ոսկեարժութային պահուստների ընդհանուր ծավալը կազմում է 640 մլրդ դոլար, որից մոտ 300 մլրդ դոլարն արգելափակված է պատժամիջոցներով, «մենք չենք կարող դրանք օգտագործել»,- ասել է նախարարը։ Պաշարների մի մասը յուանով է, և այժմ Արևմուտքը ճնշում է գործադրում Չինաստանի վրա՝ սահմանափակելու Ռուսաստանի մուտքը դեպի այդ պաշարներ: «Բայց կարծում եմ, որ Չինաստանի հետ մեր գործընկերությունը մեզ դեռ թույլ կտա պահպանել այն համագործակցությունը, որին հասել ենք, և ոչ միայն պահպանել, այլ նաև ավելացնել այն պայմաններում, երբ արևմտյան շուկաները փակվում են», - ասել է Սիլուանովը։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
