Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ.

Իրպենում տարհանվող բնակիչների ուղղությամբ ռուսական զորքերը կրակ են բացել. զոհվել է 8 մարդ

1084
Երկուշաբթի, 07 մարտի, 2022 թ., 00:18
Իրպենում տարհանվող բնակիչների ուղղությամբ ռուսական զորքերը կրակ են բացել. զոհվել է 8 մարդ

Իրպենից տարհանման ժամանակ ռուս զավթիչների կրակից զոհվել է ութ խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Ալեքսանդր Մարկուշինը, հայտնում է UNN-ը։

«Ռուս զավթիչները կրակել են տեղի խաղաղ բնակիչների վրա։ Մի ընտանիք մահացել է։ Իմ աչքի առաջ երկու երեխա և երկու մեծահասակ են զոհվել։ Ընդհանուր առմամբ, այսօրվա գնդակոծությունից ութ խաղաղ բնակիչ է զոհվել»,– ասել է Մարկուշինը։
Մարիուպոլում ռուսական զորքերը խափանել են խաղաղ բնակիչների համար «կանաչ միջանցքի» երկրորդ փորձը։ Զավթիչները կրակել են այն վայրերի վրա, որտեղից մարդիկ պետք է հեռանան։