«Առաջ ենք գնում լայն ճակատով». վերջին նորությունները Ուկրաինայում ռուսական «հատուկ գործողության» մասին
![]() Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները հարձակողական գործողություններ են իրականացնում լայն ճակատում. շաբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։ «Վերջին մեկ օրվա ընթացքում հսկողության տակ են վերցվել Պրեոբրաժենկա, Կոմսոմոլսկոյե, Զագորնոյե, Դորոժնյանկա, Ռեշետիլովսկոյե, Կոնստանտինովկա, Շևչենկո, Չուբարևկա, Պրոլետարսկոյե, Լյուբիմովկա բնակավայրերը»,- ասել է Կոնաշենկովը։ Կոնաշենկովը նաև ասել է, որ Ուկրաինայում «հատուկ գործողության» ընթացքում ռուսական զինուժը խոցել է 2037 ռազմական ենթակառուցվածքի օբյեկտ։ «Դրանց թվում են Ուկրաինայի զինված ուժերի 71 հսկիչ կետերը և կապի կենտրոնները; 98 S-300, Buk M-1 և Osa զենիթահրթիռային համակարգեր, ինչպես նաև 61 ռադիոտեղորոշիչ կայան»,- հայտնել են ռուս զինվորականները։ Կոնաշենկովի խոսքով՝ ոչնչացվել են նաև 66 ինքնաթիռ՝ ցամաքում և 16 օդանավ, 708 տանկ և այլ զրահատեխնիկա, 74 բազմակի հրթիռային կայանք, 261 դաշտային հրետանի և ականանետ, 505 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, ինչպես նաև 56 անօդաչու թռչող սարք։ Զինվորականները Ժիտոմիրում ոչնչացրել են Javelin և NLOW հակատանկային հրթիռային համակարգերով մեծ պահեստ։ ՌԴ ռազմական գերատեսչությունը նշել է, որ ռուսական զինված ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական օբյեկտներին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի հայտնել սեփական կորուստների մասին։ |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
