Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Բայդենը Քոնգրեսին խնդրել է հաստատել 32,5 միլիարդ դոլարի հատկացումը Ուկրաինային

971
Հինգշաբթի, 03 մարտի, 2022 թ., 22:43
Բայդենը Քոնգրեսին խնդրել է հաստատել 32,5 միլիարդ դոլարի հատկացումը Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Քոնգրեսին խնդրել է հաստատել 32,5 միլիարդ դոլարի հատկացումը Ուկրաինային Ռուսաստանի ագրեսիայի և COVID-19-ի դեմ պայքարում աջակցելու համար։ Այս մասին մարտի 3-ին հայտնել է The Washington Post-ը։

Ըստ թերթի, նախագահի վարչակազմը 10 միլիարդ դոլար է պահանջում «Ուկրաինայում առաջացող հումանիտար ճգնաժամի» դեմ պայքարի, ինչպես նաև երկրի պաշտպանունակության ամրապնդման, էլեկտրացանցերը խափանումներից պաշտպանելու և եվրոպական այլ դաշնակիցներին հետագա օգնություն տրամադրելու համար: Եվ մոտ 22,5 միլիարդ դոլար նախագահի աշխատակազմը խնդրում է COVID-19-ի դեմ պայքարելու համար:

Օրենսդիրները պետք է համաձայնության գան մինչև մարտի 11-ը, այնինչ Քոնգրեսը տարաձայնություններ ունի այն հարցում, թե ինչ ներառել ֆինանսավորման հիմնական փաթեթում: