Երևան`   +34 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 հուլիսի, 2026 թ.

Կմիանա՞ արդյոք Թուրքիան հակառուսական պատժամիջոցներին. պարզաբանում է Էրդողանի խոսնակը

1045
Չորեքշաբթի, 02 մարտի, 2022 թ., 00:42
Կմիանա՞ արդյոք Թուրքիան հակառուսական պատժամիջոցներին. պարզաբանում է Էրդողանի խոսնակը

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը հայտարարել է, որ Անկարան չի ծրագրում պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ՝ Ռուսաստանի հետ կապուղիները բաց պահելու համար։
«Մենք պետք է գործենք՝ հաշվի առնելով մեր երկրի առաջնահերթությունները։ Պետք է լինի մի գործող սուբյեկտ, որը կարող է խոսել Ռուսաստանի հետ։ Ո՞վ է խոսելու Ռուսաստանի հետ, երբ բոլորը նետում են կամուրջները։ Մենք պատժամիջոցների փաթեթ չենք նախատեսում, որ այս միջանցքը բաց թողնենք»,- խոսնակին մեջբերում է CNN Turk-ը։