Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Հյուսիսային հոսք-2»-ի օպերատոր ընկերությունը հայտարարեց սնանկության մասին

1185
Երեքշաբթի, 01 մարտի, 2022 թ., 22:12
«Հյուսիսային հոսք-2»-ի օպերատոր ընկերությունը հայտարարեց սնանկության մասին

«Հյուսիսային հոսք-2»-ի օպերատորը սնանկության հայց է ներկայացրել: Այս մասին հայտնում է շվեյցարական հեռուստաընկերությունը։

Այսօր ավելի վաղ «Հյուսիսային հոսք-2»-ին անդրադարձ էր կատարել նաև Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը:

Տեսանելի ապագայում «Հյուսիսային հոսք-2»-ը չի սերտիֆիկացվի, լրագրողներին ասել է Հաբեկն, ով ժամանել է ԱՄՆ։
Նա հավելել է, որ Գերմանիան անցած 10 տարիներին «առնվազն միամիտ, գուցե սխալ քաղաքականություն» է վարել Ռուսաստանի նկատմամբ, ինչի արդյունքում ընկել է «մեծ էներգետիկ քաղաքական կախվածության մեջ»։ Նախարարն ընդգծել է, որ այս իրավիճակը փոխվել է Գերմանիայի նոր կառավարության՝ իշխանության գալուց հետո։