Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել «Հյուսիսային հոսք 2» գազատարի օպերատորի նկատմամբ

1637
Չորեքշաբթի, 23 փետրվարի, 2022 թ., 23:36
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել «Հյուսիսային հոսք 2» գազատարի օպերատորի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի օպերատորի և դրա ղեկավարության դեմ պատժամիջոցների սահմանման մասին։
«Ես հրամայել եմ վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Nord Stream 2 AG-ի և դրա ղեկավարության դեմ»,- ասվում է ԱՄՆ ղեկավարի հայտարարության մեջ։
Բայդենն ընդգծել է, որ ԱՄՆ-ն «չի վարանի հետագա քայլեր ձեռնարկել, եթե Ռուսաստանը շարունակի էսկալացիան»։

Նրա խոսքով, «նախագահ Պուտինն իր գործողություններով աշխարհին անդիմադրելի խթան է տվել հրաժարվելու ռուսական գազից»:

«Հյուսիսային հոսք 2»-ը տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ գազատար է, որ ձգվում է Ռուսաստանից Բալթիկ ծովով մինչև Գերմանիա: