«Բլոկադայի ենթարկված ռուսական կապիտալն ու կազմակերպությունները հորդելու են Հայաստան». Կարեն Անտաշյան
![]() Գրող Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուտով գլոբալ բլոկադայի ենթարկված ռուսական կապիտալն ու կազմակերպությունները հորդելու են նաև Հայաստան՝ առաջացնելով պահանջարկի ու գների մեծ աճ տարբեր շուկաներում։ Սա երկակի գործընթաց է՝ մի կողմից ինչու ոչ՝ բարձրանում է Հայաստանի տնտեսական ու քաղաքական կշիռը, մյուս կողմից՝ տեղական բիզնեսների համար մրցակցության մեծ ռիսկեր են առաջանում որոշ ոլորտներում, իսկ ամենամեծ ռիսկն անշարժ գույքի ու որոշ ապրանքների ու ծառայությունների գների կտրուկ աճն է։ Մեր ոլորտում՝ ներգնա տուրիզմում էլ ամեն ինչ ակնհայտ չի. մի կողմից ռուսների համար ճամփորդելու այլընտրանքները կտրուկ նվազեցին, ինչն էլի մեծացնում է Հայաստանի պահնաջարկը, որպես ռուսների համար հատուկենտ հասանելի և հյուրընկալ երկրներից մեկը, մյուս կողմից՝ ռուսական ռուբլին 40-50% անկում ունի դրամի համեմատ, ինչը նշանակում է ճամփորդող ռուսների գնողունակության կտրուկ անկում։ Էս պահին իրոք պարզ չի, թե ուր ենք գլորվում էս թափով, բայց փոփոխությունները դրամատիկ են լինելու ամեն դեպքում»։ Աղբյուրը` Կարեն Անտաշյան |

«Ու այսպիսի տվյալների վրա պետք է կառուցվի՞ ապահովագրությունը»․ Անուշ Պողոսյան
12413.01.2026, 16:18
Նյու Յորքում 15,000 բուժքույր գործադուլ է հայտարարել (տեսանյութ)
52512.01.2026, 23:38
«Ինչո՞ւ հայկական արտադրության դեղը որակյալ չէ»․ Ոսկան Սարգսյան
12012.01.2026, 16:12
«ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները»․ ՀՎԿԱԿ
13812.01.2026, 12:12
«Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը». ՀՀ ԱՆ
20411.01.2026, 15:06
«Անգամ ամենաանմեղ թվացող կատակները կարող են վտանգավոր լինել»․ Հայկ Քոչարյան
12809.01.2026, 12:30
