Երևան`   -2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ.

«Ռուս օկուպանտները գնդակոծում են հիվանդանոցները». Ուկրաինան հրապարակել է զոհերի նախնական թիվը

1178
Հինգշաբթի, 24 փետրվարի, 2022 թ., 23:36
«Ռուս օկուպանտները գնդակոծում են հիվանդանոցները». Ուկրաինան հրապարակել է զոհերի նախնական թիվը

Ուկրաինայի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ միայն այսօր ռուսական ագրեսիայի հետևանքով նախնական տվյալներով կա 57 զոհ:

Ռուսական զորքերը գնդակոծում են ուկրաինական հիվանդանոցները՝ ուղղակիորեն խախտելով Ժնևի կոնվենցիան։ Այս մասին փետրվարի 24-ի երեկոյան, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն։

«Ռուս օկուպանտները գնդակոծում են հիվանդանոցները: Սա ժնևյան կոնվենցիայի ուղղակի խախտում է ռուսական զորքերի կողմից: Եվ սա թուլամորթների խայտառակ և ստոր արարք է: Օկուպանտների նման գործողություններն ուղղակի վտանգ են ներկայացնում խաղաղ բնակչության կյանքին և առողջությանը և հակասում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին»,- ասել է Լյաշկոն։

Նա նաև տեղեկացրել է, որ հիվանդանոցներն ու շտապօգնության խմբերը լիակատար զգոնություն են պահպանում, աշխատում են բոլոր մարզերում և ցանկացած պարագայում օգնություն կտրամադրեն։