«Սա այսօր Եվրոպային սպառնացող ամենալուրջ սպառնալիքներից մեկն է». ռուսական զորքերը գրավել են Չեռնոբիլի ատոմակայանը
![]() Ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Չեռնոբիլի ատոմակայանի տարածքը։ Այս տեղեկությունը UNIAN-ին տված հարցազրույցում հաստատել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Նրա խոսքով՝ ատոմակայանը ներկայումս վտանգված է, կա սադրանքների սպառնալիք։ «Դաժան մարտից հետո Չեռնոբիլի տեղամասի նկատմամբ մեր վերահսկողությունը կորցրեցինք: Նախկին Չեռնոբիլի ատոմակայանի օբյեկտների վիճակը, միջուկային թափոնների ճակատագիրն անհայտ է: Այս ուղղությամբ ռուսների բացարձակ անիմաստ հարձակումից հետո անհնար է ասել, որ Չեռնոբիլի ատոմակայանը անվտանգ է, սա այսօր Եվրոպային սպառնացող ամենալուրջ սպառնալիքներից մեկն է։ Իմանալով ռուսների սովորությունները՝ նրանք հավանաբար արդեն սադրիչ գործողություններ են պատրաստում Չեռնոբիլի ատոմակայանում: Կամ էլ հարձակման ժամանակ ստացված վնասվածքները կօգտագործեն՝ մեղադրելու համար Ուկրաինային, կամ նրանք իրենք կվնասեն այս անկասկած ամենավտանգավոր օբյեկտները»,- ասել է նա։ |

Պարզվել է, որ 12-ամյա աշակերտին ծեծել են նրա 4 դասընկերները
14114:00
Պայթյուն՝ Արզումանյան փողոցում (տեսանյութ)
14912:00
Բնակարանների տրամադրման գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետի հիմքով
167Երեկ, 18:30
Դեմիրճյան փողոցում շինարարական ամրաններն ընկել են կայանված մեքենայի վրա (տեսանյութ)
143Երեկ, 16:18
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին
445Երեկ, 13:36
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա (տեսանյութ)
304Երեկ, 10:43
