Սեբաստիայի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա. կան տուժածներ
![]() Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 13-ին՝ ժամը 20։05-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի թիվ 16/1 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1977թ․), մեկ այլ «Opel Astra G» (վարորդ՝ Դ. Հ., ծնված 1980թ․), «Opel Zafira» (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1988թ․) և «Nissan Juke» (վարորդ՝ Ժ. Ս., ծնված 1981թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ա-ին և ուղևոր Լ. Ա-ին (ծնված 1988թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները Ա․ Ա-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Լ․ Ա-ինը՝ բավարար։ |

Պարզվել է, որ 12-ամյա աշակերտին ծեծել են նրա 4 դասընկերները
14114:00
Պայթյուն՝ Արզումանյան փողոցում (տեսանյութ)
14912:00
Բնակարանների տրամադրման գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետի հիմքով
167Երեկ, 18:30
Դեմիրճյան փողոցում շինարարական ամրաններն ընկել են կայանված մեքենայի վրա (տեսանյութ)
143Երեկ, 16:18
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին
445Երեկ, 13:36
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա (տեսանյութ)
304Երեկ, 10:43
