Սևան-Դիլիջան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերից մեկը երեխա է
![]() Փետրվարի 12-ին, ժամը 07:18-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «Mercedes-Benz C240» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ռ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 70 մ գլորվել ձորը. վարորդը տեղում մահացել է. ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է 12-15 տարեկան տղա երեխայի դի։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևոր Մ. Ռ-ն (ծնված 2007թ.) տեղափոխվել է Դիլիջանի ԲԿ: Փրկարարներն ուղևոր Ս. Ռ-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինը հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, դիերը ձորից դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
