Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է հայցում Հայաստանից
![]() Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել. «Փետրվարի 9-ին վրացական «Իմեդի» հեռուստաընկերության 20։00-ի «Քրոնիկոն» լրատվական հաղորդման ընթացքում սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարի վրա պատկերված են եղել խնդրահարույց և անընդունելի գրություններ։ Խնդրի առնչությամբ Վրաստանում ՀՀ դեսպանությունն անմիջապես կապ է հաստատել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ և հարցի առնչությամբ պարզաբանում խնդրել։ Փետրվարի 10-ին «Իմեդի» հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել տեղի ունեցած միջադեպի համար։ Ստորև ներկայացնում ենք հեռուստաընկերության պաշտոնական կայքում հրապարակված տեքստը և դրա հայերեն թարգմանությունը։ ტექნიკური შეცდომის გამო, ტელეკომპანია „იმედის“ საინფორმაციო სამსახური ბოდიშს იხდის „ქრონიკის“ 20:00-საათიან გამოშვებაში, დაშვებული იყო შეცდომა, კერძოდ, სიუჟეტის - „ქართული მაწონი „მაცუნის“ წინააღმდეგ“ წარდგენისას, გამოყენებულ ფოტოზე წარწერა არ ასახავს ორიგინალს. ტელეკომპანია „იმედის“ საინფორმაციო სამსახური განმარტავს, რომ ეს იყო ტექნიკური შეცდომა - წუხილს გამოთქვამს და ბოდიშს იხდის დაშვებული შეცდომის გამო. სიუჟეტის ეს ნაწილი, ამოღებული იქნება ჰოლდინგის ყველა სოციალური პლატფორმიდან. «Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է հայցում տեխնիկական սխալի համար. «Քրոնիկոն»-ի 20։00-ի հաղորդման ընթացքում տեղի է ունեցել սխալ։ Մասնավորապես, «Վրացական մածոնին ընդդեմ մածունի» սյուժեի ցուցադրության ընթացքում օգտագործված լուսանկարի վրայի գրությունը չի համապատասխանել բնօրինակին։ «Իմեդի» հեռուստաընկերության տեղեկատվական ծառայությունը պարզաբանում է, որ դա եղել տեխնիկական սխալ, ափսոսանք է հայտնում և ներողություն է հայցում թույլ տված սխալի համար։ Սյուժեի այդ հատվածը կհեռացվի Հոլդինգի բոլոր սոցիալական հարթակներից»։ Աղբյուրը` Վրաստանում Հայաստանի դեսպանություն |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
