«էրդողանական վարչախումբը փորձում է սեփական երկիրն ապահովել իրանական գազի այլընտրանքներով». Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Վերջին օրերին էրդողանական վարչախումբը նկատելի ակտիվությամբ փորձում է սեփական երկիրն ապահովել իրանական գազի այլընտրանքներով՝ զուգահեռաբար ջանալով դառնալ ավելի լուրջ խաղացող զանազան գազային ծրագրերում։ Բան այն է, որ հունվարի վերջին Թեհրանից պաշտոնապես հայտարարված տեխնիկական խնդիրներով պայմանավորված իրանական գազի մատակարարումների դադարեցումը հանգեցրեց թուրքական արդյունաբերական գոտիներից շատերի ուղղակի կանգին՝ հսկայական վնասներ հասցնելով առանց այն էլ ոչ լավ ժամանակներ ապրող թուրքական տնտեսությանը։ Հավանաբար հենց այս պատճառով է, որ այս շաբաթվա ընթացքում էրդողանական վարչախումբը ոչ միայն փորձեց Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Նեճիրվան Բարզանիի միջոցով իրականացնել լոբբինգ Իրաքի հետ գազային պայմանագիր կնքելու հարցում, այլ նաև սկսեց ռևերանսներ անել դեպի Թել-Ավիվ՝ հայտարարելով, թե Թուրքիան ոչ միայն կարող է դառնալ իսրայելական գազի ներկրող, այլ նաև դրա տարանցող դեպի Եվրոպա։ Սակայն էրդողանն էրդողան չէր լինի, եթե չուզենար մի նետով երկու թիրախ խոցել՝ Թել-Ավիվի հետ նախաձեռնած «սիրախաղով» փորձելով ասպարեզից դուրս թողնել նաև Հունաստանին, որը 2018թ․ թվականին Իսրայելի և Կիպրոսի հետ միասին արդեն իսկ նախաձեռնել էր Արևելյան Միջերկրականի գազը եվրոպական երկրներ հասցնելու ծրագիր։ Ի դեպ, Թուրքիա մատակարարվող իրանական գազի ծավալները գրեթե հավասար են Ադրբեջանից այդ երկրին տրամադրվող կապույտ վառելիքի չափաբաժնին, ուստի բարդ չէ հասկանալ, թե ինչպիսի դժվարին իրավիճակում կհայտնվեին ոչ միայն Բաքվի բռնապետի, այլ նաև էրդողանական վարչախմբերը, եթե 44-օրյա պատերազմի ընթացքում ինչ-որ «մոլորյալ» հրթիռ շարքից հաներ ալիևյան թշնամական բռնապետության գազային ենթակառուցվածքի որևէ նշանակալի օբյեկտ»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
