Դասընթացներն ամբողջությամբ կամ մասնակի հեռավար կազմակերպելու համար 108 դպրոց դիմել է ԿԳՄՍՆ-ին
![]() Համաճարակով պայմանավորված Հայաստանում 108 դպրոց դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը դասընթացներն ամբողջությամբ կամ մասնակի հեռավար կազմակերպելու համար: «Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան, այս մասին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: «Ամբողջությամբ հեռավար դասընթացի անցնելու համար դիմել է մոտ 48 դպրոց: Մնացածը դասընթացները հեռավար կանցկացնեն մասնակի: Այսինքն՝ ոչ բոլոր դասարանները հեռավար դասընթաց կունենան: Դպրոցները դիմել են տարբեր ժամկետներով դասընթացները հեռավար անցկացնելու համար: Կան դպրոցներ, որ դիմել են երկու շաբաթվա համար, կան դպրոցներ՝ մեկ շաբաթվա կամ մի քանի օրվա: Հեռավար դասընթացի համար ամենաշատ դպրոցները դիմել են Երևանից: Կան դպրոցներ նաև մյուս մարզերից Վայոց ձոր, Արմավիր Շիրակ, Տավուշ և այլն»,-պարզաբանել են նախարարության հասարակայնության կապերի և տեղեկատվության վարչությունից: Դպրոցներն ամբողջությամբ հեռավար ուսուցման անցնում են, եթե աշխատակազմի ու աշակերտների 10 տոկոսի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Մնացած դեպքերում հեռավար դասընթացի անցնում են մասնակի: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
