Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ.

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն Արցախում

476
Հինգշաբթի, 03 փետրվարի, 2022 թ., 11:48
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն Արցախում

ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Փետրվարի 2-ին կատարվել 152 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 12-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2358 քաղաքացու հետազոտություն, որից 295-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արձանագրվել է 1 մահ:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար»: