«Բողոքները լսելուց թվում է՝ մարզերի բնակչները ՀՀ քաղաքացի չեն». Սուսաննա Սարգսյան
![]() Փաստաբան Սուսաննա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄԵՆ ՔԱՅԼՈՂ ԲԱՆ ՄԱՐԴ ՉԷ, ԱՄԵՆ ՊԱՇՏՈՆՅԱ ՊԱՇՏՈՆՅԱ ՉԷ.... Պարբերաբար մարզերի բնակիչներից ստացվում են տարաբնույթ բողոքներ, բարձրացվում են խիստ առաջնային խնդիրներ, որոնք լսելուց ակամայից կարծիք է ձևավորվում, որ մարզերի բնակչները ՀՀ քաղաքացի չեն, իսկ կառավարությունը փորձում է լավ լույսի տակ երևալ միայն Երևան քաղաքի բնակչների նեղ շրջանակի մոտ: Իհարկե, ես հասկանում եմ, որ մարզերի մի մասը՝ իշխանությունը զավթած ուժի համար չի համարվում ՀՀ տարածք, բայց քանի դեռ անպատկառությունն ու վախը դեռ այնքան չեք հաղթահարել, որ միանգամից այդ մասին բարձրաձայնեք, գոնե պետք է առերևույթ նաև տեր կանգնեք այդ մարզերի բնակիչներին: Այսօր կսկսենք վերջին ժամանակների վառվող աստղերից՝ առողջապահության նախարարից և համայնքի ղեկավարներից: Առայժմ մի քիչ նուրբ, հետո կտեսնենք: Ավանեսյա՛ն, կարող ես բացատրել՝ եթե ՀՀ քաղաքացիների որոշ խմբեր իրավունք ունեն ստանալ անվճար բուժօգնություն, ինչի են մարզի բնակիչները զրկվում իրենց՝ ՀՀ քաղաքացու իրավունքներից միայն այն բանի համար, որ ըստ պատճառաբանությունների՝ մարզային կլինիկան պետական պատվերի մրցույթը չի շահել: Ինչու է հավասարների մեջ դրվում անհավասարության նշան՝ ՀՀ քաղաքացին ինչու է արժանանում խտրական վերաբերմունքի: Չես գտնում, որ պետք է ոլորտիդ տիրապետես այնքանով, որ մարզում ապրող այն էլ անապահով ընտանիքները չկրեն դրանց հետևանքները, չզրկվեն ապրելու վերջին հույսից: Չես կարծում, որ ոլորտդ կարելի է համեմատել ինչի հետ ասես, բացի առողջապահությունից: Անցնենք աստեղային ժամն ապրած հայնքապետերին. պարոնա՛յք աթոռի համար կոկորդ կրծողներ, տեղյակ եք ձեր հայամանքներում քանի անապահով ընտանիք է ապրում, քանի մարդ է սովամահ լինում, քանի երեխա է կոպեկի համար դուրս մնում մանկապատեզից և քանի երեխա դպրոց չի հաճախում խսիտ աղքատությունով պայմանավորված: Ինչպես ասացի, այս անգամ մի քիչ նուրբ, բայց ձեզ տնային աշխատանք: Յուրաքանչյուրդ պարզում եք ձեր համայնքներում՝ գյուղ առ գյուղ, տուն առ տուն քանի անապահով ընտանիք է ապրում, քանի երեխա է դուրս մնացել մանկապարտեզից՝ վարձի համար, քանի երեխա է դուրս մնացել պարտադիր կրթությունից, քանի հիվանդ և բուժօգնության հնարավորությունից զրկված անձ կա, և քանիսն են ապօրինի զրկվել հաշմանդամության կարգից: Ոչ միայն պարզեք, այլև լուծեք համայնքի բնակիչների խնդիրները: Մի՛ սպասեք, որ լուծումները հասնեն մեզ: Չենք զլանա կզբաղվենք, մենք չենք նայելու՝ ով ում ընտրողն է, ով ում կուսակցությունից է, պատասխանատու եք յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու առաջև և յուրաքանչյուրի կյանքի համար: Տնային աշխատանքները ստուգելու եմ՝ գրավոր, գիտեք մեր հայրենակիցները ազատ են իրենց բողոքների և խնդիրների մասին բարձրաձայնելու հարցում: Աստված մի արասցե տնային աշխատանքները ստուգելու համար սկսեմ անձամբ այցելել համայնքապետարան, գյուղապետարան, ու փորփրել ձեր և ձեր իրավանախորդների «լուսավոր» անցյալներն ու «բարի» գործերը: Կլինիկաների ղեկավարներին ուղղակի հորդորում եմ մարդկանց վերաբերվել՝ որպես մարդու, բժիկ լինելու համար միայն Հիպոկրատի երդումը բավարար չէ: Հ. Գ. Հույսներդ չդնեք ոչ մի փրկչի վրա, միակ փրկիչը խաչվեց, հարություն առավ և համբարձվեց երկինք: Մնացածը ֆեյք փրկիչներ են, այնպես որ տեր եք կանգնում ժողովրդին, լուծում եք խնդիրները՝ ուզում եք քայլելով, ուզում եք սողեսող, ուզում եք ծնկաչոք, որպեսզի բնակիչներից ստանանք իրենց խնդիրների լուծման վերաբերյալ լուրեր: Մի խոսքով՝ հավսար զգաստ. ժողովորդն է գալիս…»: Աղբյուրը` Սուսաննա Սարգսյան |

«Ու այսպիսի տվյալների վրա պետք է կառուցվի՞ ապահովագրությունը»․ Անուշ Պողոսյան
12413.01.2026, 16:18
Նյու Յորքում 15,000 բուժքույր գործադուլ է հայտարարել (տեսանյութ)
52512.01.2026, 23:38
«Ինչո՞ւ հայկական արտադրության դեղը որակյալ չէ»․ Ոսկան Սարգսյան
12012.01.2026, 16:12
«ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները»․ ՀՎԿԱԿ
13812.01.2026, 12:12
«Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը». ՀՀ ԱՆ
20411.01.2026, 15:06
«Անգամ ամենաանմեղ թվացող կատակները կարող են վտանգավոր լինել»․ Հայկ Քոչարյան
12809.01.2026, 12:30
