Վայք-Ջերմուկ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կա զոհ
1054
Երեքշաբթի, 01 փետրվարի, 2022 թ., 15:42
![]() Փետրվարի 1-ին՝ ժամը 11:44-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (Մ. Բ., ծնված 1954թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 100 մ): Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, վարորդի դին պատգարակով տեղափոխել գետի մյուս ափը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
