Մահացել է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Կուրավլյովը
![]() 86 տարեկանում կյանքից հեռացել է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Կուրավլյովը։ Դերասանին կհուղարկավորեն Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը, հրաժեշտի և հուղարկավորության օրը դեռ որոշված չէ․ «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։ Ինչպես հայտնում է «Էքսպրեսս-Գազետա»-ն, արտիստը վերջին օրերն անցկացրել է Մոսկվայի Միլիոնշչիկովայի հիվանդանոցում, որտեղ նրան ուղարկել էին կորոնավիրուսով վարակվելու պատճառով։ Դերասանի՝ Կոմունարկայի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք հոսպիտալացման մասին հայտնի է դարձել հունվարի 10-ին։ Բժիշկները նրա վիճակը գնահատել են ծանր։ Ինչպես ավելի ուշ հայտնել են Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիստների միությունից, արտիստի մոտ թոքաբորբ է ախտորոշվել, կորոնավիրուս չի հաստատվել։ Կուրավլյովը հոսպիտալացվել է հունվարի 5-ին Մոսկվայի քաղաքային վերականգնողական կենտրոնից։ Հունվարի 22-ին, ըստ լրատվամիջոցների, արտիստը դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել վերականգնողական կենտրոն՝ ապաքինման համար։ |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36
