Փնտրվում է նախագահ. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն: Փետրվարի 17-27-ը ՀՀ-ն նոր նախագահ կունենա։ Նախագահին խորհրդարանն է ընտրում։ Թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդը, այսինքն՝ 27 հոգի, ինչը նշանակում է, որ թեկնածու կարող է առաջադրել և՛ 71 հոգանոց ՔՊ-ն, և՛ ընդդիմությունը։ Հրաժարականի լուրը դեռ չէր տարածվել, արդեն սկսեցին քննարկել, թե ում թեկնածությունը կառաջադրվի։ Թիմակիցները սկսեցին շրջանառել ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի, Արամ Զավենի Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի անունները։ Սակայն ՔՊ-ում քիչ հավանական են համարում այս թեկնածությունները։ Կարծում են՝ յուրային նախագահ կընտրվի, որը կդառնա պաշտոնի տեղապահը՝ մինչև Սահմանադրության փոփոխությունը։ Քննարկվում են ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի անունները: Հնարավոր է, որ բոլորովին այլ տարբերակ լինի։ Ընդդիմադիր դաշտում քննարկում են միասնական թեկնածու առաջադրելու հարցը։ Բայց բացառում են նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և անգամ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։ Իսկ համացանցում ֆլեշմոբ էր սկսվել՝ ՄԻՊ Արման Թաթոյանի թեկնածության շուրջ։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին։ Սակայն, դատելով նրա հանդեպ Փաշինյանի և ՔՊ-ի վերաբերմունքից, դա գրեթե բացառված է»: Մանրամասները՝ թերթի համարում: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
