Քրիստինե Գրիգորյանը՝ Մարդու իրավունքների նոր պաշտպան
Քրիստինե Գրիգորյանը փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով (68 կողմ, 0 դեմ) ընտրվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում: Հիշեցնենք՝ նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Քրիստինե Գրիգորյանը ծնվել է 1981 թվականի օգոստոսի 27-ին, Սևան քաղաքում։ 1998-2002 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում և ստացել բակալավրի աստիճան, 2002-2004 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի մագիստրատուրայում։ 2006-2008 թվականներին Հյուսիսային համալսարանից ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան: 2004-2009 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության մասնագետ, 2009 թվականի մարտ-հոկտեմբեր ամիսներին՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության թարգամանիչ-իրավաբան։ 2009-2011 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական իրավական հարցերով, 2011-2014 թվականներին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական, 2012-2014 թվականներին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական իրավական հարցերով, 2014-2015 թվականներին՝ ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար, 2015-2018 թվականներին՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ, 2018-2019 թվականներին՝ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական, 2019 թվականի հունվարից մինչև 2019 թվականի հուլիսը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական։ 2019 թվականի հուլիսի 3-ից մինչև 2022թ. հունվարի 20-ը եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։ |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24