«Ավելի լավ կլիներ, որ ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տար». Զատուլին
![]() Ակնհայտ է, որ նախորդ տարվա խորհրդարանական արտահերթ ընտրությունները չտվեցին բոլոր հարցերի պատասխանները ու չհաղթահարեցին Հայաստանի ներքաղաքական լուրջ ճգնաժամը։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ռուս քաղաքական գործիչ, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Արմեն Սարգսյանի հայտարարությունը երկրի նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին։ «Բոլորի համար էլ հասկանալի է, որ նրա դերը լավագույն դեպքում հանգում է անգլիական թագուհու դերին՝ որոշումներ կայացնելուն միջամտելու շատ քիչ հնարավորությամբ։ Այդ հրաժարականը շատ վաղուց էր սպասվում։ Կարելի է միայն զարմանալ, որ դա այդքան ուշ է տեղի ունեցել»,- ասել է Կոնստանտին Զատուլինը։ «Ավելի լավ կլիներ, որ ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վրա վերցներ պատերազմի արդյունքների ամբողջական պատասխանատվությունը և հրաժարական տար։ Դա հիմք կստեղծեր Հայաստանի քաղաքական դաշտը նորացնելու համար։ Բայց Փաշինյանը դա չարեց, նախընտրեց կառչել իշխանությունից և շարունակում է կառչել դրանից։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
Պեսկովը հերքում է
6812:12Մեկնարկում է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը (տեսանյութ)
8010:30«Ֆեյսբուքյան եթերում կպատասխանեմ հարցերին». Նիկոլ Փաշինյան
4010:12«Մնալու ես միայնակ ու հեռացված». Արսեն Բաբայան
4909:30«Հայաստանի հպարտ քաղաքացիները կենդանական առողջ բնազդներ էլ չունեն»․ Ոսկան Սարգսյան
9002:06«Հայաստանը երեք հիմնական խորհրդանիշ ունի»․ Արմեն Դուլյան
9901:06