«Հակված եմ վստահ լինել, որ անապահով խավի համար գազի սակագինը չի փոխվելու»․ Մհեր Գրիգորյան
738
Չորեքշաբթի, 19 հունվարի, 2022 թ., 18:13
![]() «Ես հակված եմ վստահ լինել, որ անապահով խավի համար գազի սակագինը չի փոխվելու»,- այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի այն մտահոգությանը, թե գազի սակագնի բարձրացման դեպքում սոցիալական խնդիրներ են ի հայտ գալու։ Փոխվարչապետը նշեց, որ գազի գնի շուրջ ռուսական կողմի հետ բանակցություններն ապարդյուն չեն անցել։ Թ․ Ավետիսյանը պնդեց իր կանխատեսումները՝ ասելով․ «Գազի գնի փոփոխությունը հանգեցնելու է թանկացումների շղթայական ռեակցիայի, մինչդեռ 2022թ–ի համար հաստատված բյուջեում այդ թանկացումները նախատեսված չեն»։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
